211652_close_icon
views-count10357 դիտում article-date 15:21 16-10-2016

Մոսկվա-Իրկուտսկ չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կեմերովոյում

«Аэрофлот» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Իրկուտսկ չվերթի օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կեմերովոյում: Այս մասին հայտնում է TASS-ը: Արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ուղևորներից մեկի սրտի հետ կապված խնդիրները: Օդանավի վայրէջքից հետո կին ուղևորը հոսպիտալացվել է կարդիոկենտրոն: Օդանավի մնացած ուղևորներին տեղավորել են հյուրանոցում, ովքեր շուտով մեկնել են նույնչվերթով Իրկուտսկ:

Նմանատիպ նյութեր