211652_close_icon
views-count10223 դիտում article-date 20:27 16-10-2016

Չինական վարդի բուժիչ հատկությունները․ հետաքրքիր փաստեր

Չինական վարդի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի՝ չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Այն խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։ Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։ Ունի լուծողական ներգործություն։ Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Այն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար՝ այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

Նմանատիպ նյութեր