211652_close_icon
views-count11236 դիտում article-date 22:27 16-10-2016

Կապույտ կետը օրական ուտում է 1,5-2 տոննա կեր, իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում՝ 4-5 տոննա

Կապույտ կետը գույները չի տարբերում։ Լավ են զարգացած նրա լսողության օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները։ Հոտառությունը վատ է։ Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է։ Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով։ Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում՝ 4-5 տոննա։ Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է։ Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր։ Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը՝ 100 կգ։ Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ։ Երիկամների քաշը 1000 կգ է։ Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր։ Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է։ Շնչանցքը գլխի ետևի մասում է։ Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե։ Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում։ Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս։ Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից։ Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ։ Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն։ Կապույտ կետը ձայնալարեր չունի։ Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ։ Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը։ Նրանք ապրում են 36-40 տարի։ Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը։ Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը։ Կետը՝ ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար։ Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը։ Կետերն ունեն հզոր ուժ։ Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ։

Նմանատիպ նյութեր