211652_close_icon
views-count1233 դիտում article-date 14:51 17-10-2016

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվա-Երևան ավտոբուսի [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/14/98364/]վթարի [/url]հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։ Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։ Տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

Նմանատիպ նյութեր