3130 դիտում
10:20 10-04-2016
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին. վիրավորների առողջական վիճակում կա դրական շարժընթաց
Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Նախարարին տեղեկացրին, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։
Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց բաժանմունքի բոլոր հիվանդների բուժման ընթացքով, զրուցեց նրանց։ Նախարարը շնորհակալություն հայտնեց մասնագետների խմբին` բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։
Վերակենդանացման բաժանմունքի մասնագետներն էլ իրենց հերթին նշեցին, որ առողջապահության համակարգի ռիանիմատոլոգներն իրենց հետ մշտական կապի մեջ են և իրենց օգնությունն են առաջարկում։ Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ փաստեց, որ առողջապահության նախարարությունը շարունակում է սերտ համագործակցությունը և անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ է աջակցելու։
Նախարարն այնուհետև այցելեց ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը` պայմանագրային, 2-ը` ժամկետային զինծառայող)։ Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։
Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների վիճակով, զրուցեց նրանց հետ։ Վնասվածքաբանները ներկայացրեցին վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։ Արմեն Մուրադյանը երկու տեղում էլ զրուցեց վիրավորների ծնողների և հարազատների հետ` վստահեցնելով, որ նրանց բուժումը մշտական ուշադրության ներքո է։
Նախարարին նաև զեկուցվեց, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։
Նմանատիպ նյութեր
28961 դիտում
19:00 14-04-2016
Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի վիճակը ևս բարելավվել է
1220 դիտում
15:39 13-11-2014
Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում բուժվող զինծառայողներին
1293 դիտում
14:51 17-10-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան