5209 դիտում
17:39 17-10-2016
Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա հետիոտնային անցումների և դրանց շահագործման ու պահպանման խնդրին: Ըստ այդմ, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ապահովել տվյալ տարածքներում գործունե ություն ծավալող տնտեսվարողների կողմից գետնանցումները պատշաճ տեսքի բերելու պարտավորության կատարումը:
«Մայրաքաղաքի գետնանցումների հիմնական մասն այսօր տրված է վարձակալության: Ու թեև համապատասխան պայմանագրով ամրագրված են դրանց շահագործման պայմանները, գետնանցումների տեսքն այսօր հեռու է բավարար լինելուց: Դա ուղղակի անթույլատրելի է ու աններելի: Ըստ այդմ, գետնանցումների վարձակալների և դրանք շահագործողների հետ քննարկեք այս հարցը: Նրանք պարտավոր են սեփական միջոցներով և կարճ ժամկետներում պատշաճ տեսքի բերել տարածքները: Եթե վարձակալը կամ գետնանցումը շահագործող անձը չի կատարի պահանջը, ապա կվերանայվեն վերջինների հետ կնքված պայմանագրերը, քննարկման կդրվի նաև նրանց փոփոխման հարցը: Այս հարցում պետք է լինենք կոշտ և պահանջողի դերում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի Մետրոպոլիտենի տնօրինությանը նույնպես տրվել է հանձնարարական՝ պատշաճ տեսքի բերել դեպի մետրոյի կայարաններ տանող գետնանցումները:
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
17:53 22-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում տարածքները, այգիներն ու պուրակները
2029 դիտում
16:07 27-03-2017
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»