7658 դիտում
21:52 13-06-2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփականատերերի կողմից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը և քաղաքաշինական բոլոր ծրագրերի և գործընթացների վերաբերյալ իրազեկել հանրությանը:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` գույքագրվել են մայրաքաղաքի տարածքում սեփականություն հանդիսացող այն հողատարածքները, որոնք չեն օգտագործվում և չեն խնամվում և գտնվում են անմխիթար վիճակում:
Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփականատերերի կողմից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջները բարեխղճորեն կատարողներին այսուհետ ամեն տարի խրախուսել:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման և ծաղկապատման աշխատանքները: Ապահովվում է նաև տարածքների երկհերթ ոռոգում:
Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքներն ու քայլեր ձեռնարկել նաև նախօրեի կարկուտի հետևանքով վնասված ծաղկապատ տարածքները վերականգնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
5206 դիտում
17:39 17-10-2016
Գետնանցումների վարձակալները պարտավոր են պատշաճ տեսքի բերել տարածքները. Տարոն Մարգարյան
1317 դիտում
17:53 22-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում տարածքները, այգիներն ու պուրակները
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»