1185 դիտում
11:52 18-10-2016
Եմենի հակամարտող կողմերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել Եմենում 72-ժամյա հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հաղորդում է BBC-ն։
Վերջինի խոսքով՝ պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի հոլտեմբերի 19-ին, ժամը 23։59-ից։ Շեյխ Ահմեդը պահանջել է բոլոր շահագրգիռ կողմերից խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ ամբողջովին կասեցնելով մարտական գործողությունները և ապահովելով հոիմանիտար օգնության հասանելիությունը։
Նշենք, որ նախօրեին Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարեց, որ սաուդյան թագավորությունը պատրաստ է միջնորդել հաշտության գործընթացին. «Մենք ցանկանում ենք նպաստել հարևան երկրում հրադադարին»։
Հակամարտությունը կառավարական ուժերի ու ապստամբ հուսիների միջև շարունակվում է 2014 թվականի օգոստոսից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչ օրս հակամարտությանը զոհ է գնացել շուրջ 7000 մարդ։
Նմանատիպ նյութեր
33396 դիտում
23:54 25-10-2020
ԱՄՆ-ում ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն՝ Արցախում մարդասիրական հրադադարի մասին
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին