2635 դիտում
18:25 18-10-2016
Հայաստանը Եվրամիության անքակտելի մաս է, եվրոպական քաղաքակրթության օրրան. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում բացվեց թվով երկրորդ եվրաակումբը, որի նպատակը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, ՀՀ-ում Եվրամիության կողմից երիտասարդներին տրվող հնարավորությունների մասին իրազեկելն է: Այս մասին այսօր Եվրաակումբի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
ՀՀ-ում ԵՄ դեսպանը պարզաբանեց Եվրաակումբի գաղափարը. Հնարավորություն տալ երիտասարդներին հասանելիություն ունենալ ԵՄ տեղեկատվությանը, զրույցներ ունենալ ԵՄ արժեքների վերաբերյալ: Եվրաակումբները լրացուցիչ հնարավորություն են հատկապես մարզերի երիտասարդների համար: Դա է պատճառը, որ առաջին եվրաակումբը բացվել է Գորիսում:
«ԵՄ-ն լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք քաջ հայտնի են: Բայց ուղերձը, որը ես բերել եմ ՀՀ երիտասարդությանը, հետևյալն է. Հայաստանը ԵՄ անքակտելի մաս է: ՀՀ-ն՝ լինելով առաջին քրիստոնյա պետություն և եվրոպական քաղաքակրթության օրրան, պետք է իրեն ԵՄ-ում տանը զգա, զգա իրեն եվրոպական ընտանիքի մի մաս»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ է նշանակում Հայաստանում արևմտամետ լինել, ապա՝ որպես պատասխան, ասաց. «Դա նշանակում է լինել ռացիոնալության կողմից, առօրյայում լինել ճշմարտության կողմից, լինել եվրոպամետ՝ նշանակում է հավատալ օրենքի գերակայությանը, ժողովրդավարական սկզբունքներին, դատարաններում հավասարության հաստատմանը»:
Նմանատիպ նյութեր
4379 դիտում
17:32 22-09-2017
ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասն է. Պյոտր Սվիտալսկի
2295 դիտում
14:29 24-10-2016
ԵՄ-ՀՀ բանակցվող նոր համաձայնագիրը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված