211652_close_icon
views-count3402 դիտում article-date 21:57 18-10-2016

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ: Տարբեր երկրներում բազմաթիվ մրցանակների արժանացած ստեղծագործությունների հեղինակը նշել է, որ իր համար մեծ պատիվ է իր աշխատանքները ներկայացնել Երևանում: Ցուցադրությանը Կարել Զեմանը ներկայացրել է գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև իր դիզայնով պատրաստված մեդալներ ու մետաղադրամներ: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր