211652_close_icon
views-count1866 դիտում article-date 12:05 19-10-2016

WikiLeaks-ի հիմնադիր Ասանժին զրկել են ինտերնետի հնարավորությունից՝ ԱՄՆ-ին վերաբերող փաստաթղթեր հրապարակելու համար

Էկվադորի իշխանությունները հաստատել են լուրերը, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, զրկել են ինտերնետից օգտվելու հնարավորությունից, հաղորդում է BBC-ն։ Էկվադորի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ասանժը զրկվել է համացանցից այն բանից հետո, երբ WikiLeaks-ի կայքում հրապարակվել են ԱՄՆ-ի նախընտրական փուլին վերաբերող կարևոր փաստաթղթեր։ «Տեղեկատվությունը հրապարակելու պատասխանատվությունը դրված է բացառապես WikiLeaks կազմակերպության վրա։ Էկվադորն առաջնորդվում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքով և չի փորձում ազդել ընտական գործընթացների վրա»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր