211652_close_icon
views-count1544 դիտում article-date 14:05 29-10-2016

WikiLeaks-ի հիմնադիր Ասանժին թույլ չեն տվել մասնակցել իր մտերիմ ընկերոջ թաղմանը

Շվեդիայի դատախազությունը մերժել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ իր մտերիմ ընկերոջ թաղման արարողությանը մասնակցելու խնդրանքը, հաղորդում է Rosbalt.ru-ն։ Ըստ սկանդինավյան երկրի օրենքի՝ նա իրավունք չունի հեռանալ ապաստանից, պարզաբանել են դատախազությունում։ Կազմակերպության փաստաբանները քննադատել են շվեդական իշխանությունների մերժումը՝ անվանելով այն «անմարդկային» և մտադիր են կողմը վիճարկել Շվեդիայի դատարանում դատախազության որոշումը։ Ասանժի մտերիմ ընկերոջ՝ լրագրող և համախոհ Գևին Մաքֆադիենան մահացել է հոկտեմբերի 22-ին։ Ամենայն հավանականությամբ թաղումը տեղի է ունենալու հոկտեմբերի 31-ին, Լոնդոնում։

Նմանատիպ նյութեր