211652_close_icon
views-count2563 դիտում article-date 16:22 19-10-2016

Գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ըստ կամեցողության չխմբագրել պաշտոնական հաղորդագրությունները. Աշոտ Ահարոնյան

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացուց կաշառք պահանջելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, և տեղեկատվությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ <Ըստ հաղորդման>, այսինքն՝ ըստ քաղաքացու հաղորդման: Սակայն որոշ լրատվամիջոցներ, կարծում եմ՝ ոչ միտումնավոր, վերնագրերում անտեսում են այդ <ըստ հաղորդման>-ը, ինչի հետևանքով առաջ է գալիս անմեղության կանխավարկածի խախտում: Ի դեպ, քաղաքացու <Բաց նամակ>-ը սեպտեմբերի 9-ին հրապարակվել էր <Հետք> լրատվական կայքում, ինչից հետո ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել, և հոկտեմբերի 7-ին ծառայողականքննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ըստ կամեցողության չխմբագրել գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները և դրանով կանխակալ հանրային կարծիք չձևավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]գրառել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նմանատիպ նյութեր