24573 դիտում
18:18 15-09-2018
Աշոտ Ահարոնյան. Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից. Tert.am
Վարուժան Ավետիսյանի սուր կարծիք ունենալու իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ։
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/15/aharonyan/2792457]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, անդրադառնալով այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած այն կարծիքին, թե ինչ է նշանակում ոստիկանապետ նշանակել կին ու երեխա ծեծող Վալերիյ Օսիպյանին։
Հարցին, թե Վարուժան Ավետիսյանը նման կարծիք է հնչեցրել, տեղյա՞կ են, Աշոտ Ահարոնյանն ասաց.«Վարուժան Ավետիսյանին խորհուրդ ենք տալիս պատշաճորեն օգտվել փոփոխված խափանման միջոցի հնարավորություններից, հակառակ դեպքում ստացվում է, որ ծանր հանցագործության մեջ ամբաստանվում է ոչ թե ինքը, այլ ոստիկանապե՞տը։
Վարուժան Ավետիսյանի սուր կարծիք հայտնելու բարոյական իրավունքը կհարգեինք, եթե նրա նկատմամբ ուժի մեջ մտած լիներ արդարացման դատավճիռ»։
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
16:22 19-10-2016
Գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ըստ կամեցողության չխմբագրել պաշտոնական հաղորդագրությունները. Աշոտ Ահարոնյան
1500 դիտում
09:01 08-07-2021
Հայաստանը չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից․ Դանիել Ֆրիդ. «Ամերիկայի ձայն»
2551 դիտում
19:07 20-06-2016
Վարուժան Ավետիսյանին ու այլ անձինք չեն ձերբակալվել․ Քննչական կոմիտե
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»