211652_close_icon
views-count1752 դիտում article-date 18:11 20-10-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը Նիդերլանդներում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Մաստրիխտում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը ԵԺԿ գագաթնաժողովի անցկացման վայրում՝ Լիմբուրգ նահանգի կառավարության շենքում, նաև գրառում է կատարել նահանգապետարանի պատվավոր հյուրերի ոսկե մատյանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր