3019 դիտում
22:58 14-11-2024
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Սևան քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Ստյոպա Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և կայանված վիճակում գտնվող՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Մարտուն Մ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ նույն գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Խաչեյանն ու Նաիրա Վարդանյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+