2364 դիտում
13:12 22-10-2016
Քլինթոնի շտաբը կասկածելի նյութով ծրարի պատճառով տարհանվել է
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նյույորքյան շտաբի աշխատակիցները տարհանվել են այն բանից հետո, երբ ծրար են բացել, որի մեջ կասկածելի նյութ է եղել, հաղորդում է BBC-ն։
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տուժածներ չկան։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շտաբում 2 աշխատակիցներ, բացելով ծրարը, այն ցույց են տվել ևս 2 աշխատակիցների, ինչից հետո կանչով ժամանած արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները Մանհեթթենի շենքերից մեկի 11-րդ հարկում, որտեղ տեղակայված է Քլինթոնի շտաբը, մարդկանց տարհանել են։
Քլինթոնն այդ պահին շտաբում չի եղել։ Նա գտնվում է Օհայո նահանգում։ Դեռևս հայտնի չէ՝ հայտնաբերված նյութը վտանգ ներկայացնո՞ւմ է մարդկանց համար, թե՞ ոչ։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։
Նշված վայր են ժամանել նաև ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչները։ Սա Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջին դեպքն է, մինչդեռ նրա մրցակից, հանրապետական դոնալդ Թրամփի ընտանիքը մինչ օրս մի քանի ծրար է ստացել՝ ինչ-որ նյութերով, որոնք, պարզվել են, վտանգ չեն ներկայացնում մարդկանց առողջության համար։
Նմանատիպ նյութեր
2540 դիտում
23:23 26-09-2015
Թղթե ծրարի վերջը
3995 դիտում
22:17 03-09-2017
Բարսելոնայում կասկածելի պայուսակի պատճառով առևտրի կենտրոն է տարհանվել
Այս բաժնից
1132 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
949 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
940 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո