4721 դիտում
15:44 22-10-2016
35 թուրք դիվանագետներ Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել
Գերմանիայի՝ փախստականների ու տեղահանվածների հարցերով դաշնային վարչություն է դիմել Թուրքիայի 35 քաղաքացի՝ խնդրելով ապաստան տրամադրել իրենց։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Գերմանիայի ՆԳ նախարարի խորհրդական Գյունտեր Կրինգեի խոսքով՝ դիմում ներկայացրածների մեծ մասը դիվանագիտական տեսչությունների աշխատակիցներն են՝ իրենց ընտանիքներով։
«Բոլոր դիմողներին մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են Գերմանիայի դատական մարմիններն ու դատախազությունը։ Որոշումները կկայացվեն՝ համաձայն 1957 թվականին Թուրքիայի և Գերմանիայի միջև ստորագրված համաձայնագրի»,-հավելել է Կրինգսը։
2 շաբաթ առաջ գերմանական Süddeutsche պարբերականը, ինչպես նաև WDR և NDR հեռուստաալիքները ևս տեղեկացրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդ համարվող, FETO կազմակերպության ղեկավար, իսլամի քարոզիչ,ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 8 դիվանագետներ դիմել են գերմանական իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։
Նմանատիպ նյութեր
7455 դիտում
14:09 19-09-2017
Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել շուրջ 200 թուրք դիվանագետներ
3649 դիտում
15:29 17-11-2016
ՆԱՏՕ-ի թուրք սպաները քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայից
3178 դիտում
21:06 16-09-2020
Նավալնին Գերմանիայից չի խնդրի քաղաքական ապաստան. նա բուժումից հետո կվերադառնա ՌԴ
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել