211652_close_icon
views-count3652 դիտում article-date 15:29 17-11-2016

ՆԱՏՕ-ի թուրք սպաները քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայից

Գերմանիայի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայի մի քանի թուրք սպաներ գերմանական իշխանություններին են դիմել՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով; Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ռեյնլանդ-Պփալցի դաշնային իշխանությունները, որտեղ տեղակայված է ռազմաբազան, չեն պարզաբանել, թե խոսքը քանի զինվորականի մասին է։ Այս տարվա հուլիսից, երբ Անկարայում ռազմական հեղափոխության փորձը ձախողվեց, թուրքական իշխանությունները հազարավոր զինվորականների ձերբակալեցին, ինչի հետ կապված՝ Գերմանիայի իշխանությունները մի քանի անգամ մտահոգություն են արտահայտել, իսկ դրա ֆոնին վատացել թուրք-գերմանական հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր