3447 դիտում
18:04 22-10-2016
Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին, որին մասնակցել են ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի միջին դասարաններում սովորող աշակերտներ: Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից: Երեխաներն այցելել են մի շարք թանգարաններ, դիտել են ներկայացումներ ու ֆիլմեր, ունկնդրել համերգներ: Միաժամանակ, երեխաների համար Երևանում կազմակերպվել են գիտաճանաչողական այցելություններ` Ծիծեռնակաբերդի, «Մայր Հայաստան» հուշահամալիրներ, Կոմիտասի անվան պանթեոն: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2931 աշակերտ:
Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը՝ էլ ավելի է կարևորվում ծրագրի իրականացումը՝ ներգրավելով նաև ԼՂՀ-ն և հատկապես Թալիշը, Մարտակերտը, Մատաղիսը:
2016 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրն իրականացվում է երեք փուլով. ծրագրի երկու փուլերն իրականացվել են մայիս-հունիս և սեպտեմբեր ամիսներին, որին մասնակցել է 1160 երեխա՝ ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Երրորդ փուլի մեկնարկը տրվեց ս. թ. հոկտեմբերի 20-21-ին և իրականացվում է շուրջ 800 աշակերտի ներգրավմամբ՝ 5 այցերի միջոցով /հոկտեմբերի 20-21-ին, հոկտեմբերի 27-28-ին, նոյեմբերի 3-4-ին, նոյեմբերի 10-11-ին, դեկտեմբերի 25-26-ին/:
Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ կծանոթանան Կոմիտասի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Առնո Բաբաջանյան համերգասրահում կունկնդրեն Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթը: Հայաստանի ազգային պատկերասրահում կծանոթանան հայկական և եվրոպական գեղանկարչությանը, Հայաստանի պատմության թանգարանում՝ Հայաստանի նախապատմական ժամանակներից եկող մշակույթին ու պատմությանը: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Կշրջեն Հյուսիսային պողոտայով, Ազատության հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հաղթանակի զբոսայգում:
Նմանատիպ նյութեր
4456 դիտում
22:52 31-10-2018
Մեկնարկել է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
3328 դիտում
21:30 31-05-2016
Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը. ծրագրում ընդգրկված է 310 երեխա
1057 դիտում
19:16 14-10-2014
Մեկնարկել է «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլը
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց