8200 դիտում
17:47 24-10-2016
Ջեյմի Ռեդնապ. Ինչո՞ւ է Մոուրինյոն համառորեն արհամարում Մխիթարյանին
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին խաղացող, ներկայումս մարզական վերլուծաբան Ջեյմի Ռեդնապը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդում» առկա իրավիճակը` «Չելսիից» կրած ջախջախիչ պարտությունից (0:4) հետո:
«Չեմ հասկանում, թե ինչու է Մուորինյոն ձեռք բերել Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի պես ստեղծագործող ֆուտբոլիստների, եթե որոշել է հակաֆուտբոլ խաղալ:
«Չելսիի» հետ խաղում Լինգարդն ու Ռեշֆորդը պաշտպանությունում էին խաղում: Պորտուգալացու նման մարտավարությունը ֆուտբոլիստներին իրենց ներուժը լիարժեք բացահայտելու հնարավորություն չի տալիս:
Ինչո՞ւ է Մոուրինյոն Մխիթարյանի պես խաղացողին արհամարում և համառորեն տեղ տալիս Ֆելայնիին: Հենրիխը վնասվածք ունի՞, թե պարզապես Մոուրինյոյի հաշվարկներում չի տեղավորվում: Ֆելայնիի պատճառով Պոգբայի խաղն էլ չի ստացվում:
Անկասկած, «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում էլ են հարցեր հասունանում Ժոզեի մարտավարության վերաբերյալ, և կարծում եմ, որ շուտով թիմի ներսում մթնոլորտը կարող է պայթյունավտանգ դառնալ:
Շատերն ասում են, որ Մոուրինյոյի մարտավարությանը հարմարվելու համար ֆուտբոլիստներին ժամանակ է պետք, մինչդեռ ես կարծում եմ, որ ճիշտ հակառակը պետք է լինի. այդ Ժոզեն պետք է փոխվի և հարմարվի ակումբի փառահեղ ավանդույթներին», ասել է Ռեդնապը:
Նմանատիպ նյութեր
5398 դիտում
13:42 12-12-2016
Ջեյմի Ռեդնապ. «Եթե Մոուրինյոն Մխիթարյանին ավելի շուտ խաղացներ, «Մանչեսթեր Յունայթեդը» 6-7 միավոր շատ կունենար
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում