1996 դիտում
15:47 25-10-2016
Հայկական ՏՏ պատվիրակությունը Տոկիոյում կներկայացնի ոլորտի ծրագրերն ու առանձնահատկությունները
Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում կազմակերպվելու է «IT’s Armenia» խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել Ճապոնիայի՝ Հայաստանի հետ գործակցելու հետաքրքրության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:
ԻՏՁՄ Հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լևիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ՏՏ բրենդի առաջխաղացմանը:
«IT’s Armenia» սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունն՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA):
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
21:34 22-05-2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառմանը
5258 դիտում
21:38 06-11-2016
«Հայկական եկեղեցում ինձ շատ հետաքրքրեցին ժամասացության առանձնահատկությունները»․ Պյոտր Չայկովսկի
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3298 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը