Մեսին «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում առաջատարն է, երկրորդը Մարհրեզն է
France Football պարբերականը իր կայքում ընթերցողների շրջանում հարցում է անցկացնում, թե ով է 2016թ. «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը:
Քվեարկությունում առաջատարը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է, որը ստացել է ձայների 34%-ը:
Երկրորդ տեղում «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզն է (29%), 3-րդը` «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (25%): Մնացած հավակնորդները 2 տոկոսից ավել չեն ստացել:
Նմանատիպ հարցում է անցկացրել նաև մադրիդյան Marca պարբերականը, որին մասնակցել է 100 հազար մարդ: Այստեղ Լիոնել Մեսին էլ ավելի բացահայտ առավելություն ունի` 58%, Ռոնալդուն 2-րդն է` 26,6%, 3-րդը «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը` 3,24%: