42006 դիտում
19:37 25-10-2016
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. 2 վիրավորների մեջ է Լոռու մարզի գլխավոր նյարդաբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Բրուտյանի վարած Opel մակնիշի 34 ՕA 518 համարանիշի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 CV 687 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ս. Բրուտյանը և ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 70-ամյա Վրույր Ստեփանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև սեփական տրանսպորտային միջոցներով տեղաոխվել հիվանդանոց, սակայն ճանապարհին նրանց դիմավորել է Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, որն էլ հասցրել է վիրավորներին բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Mercedes-ի վարորդ Դ. Ղազարյանը Ալավերդու բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնությունը՝ հրաժարվել է հոսպիտալացումից:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Քաղաքացիները ՃՈ աշխատակիցների հետ միասին հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Թումանյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի ուղևոր Վ. Ստեփանյանը Լոռու մարզի գլխավոր նյարդաբանն է և այս պահին աշխատում է Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում՝ որպես նյարդաբան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5200 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)