211652_close_icon
views-count7243 դիտում article-date 21:55 25-10-2016

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում այս պահին տեղում է ձյուն. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, [color=#CC0000]Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Դիլիջանում, Սևանում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ախուրյանում, Աշոցքում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն[/color]: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են, աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: [color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով[/color]: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր