7294 դիտում
21:57 25-10-2016
Օուեն Հարգրիվզը քննադատել է Մոուրինյոյին. Չեմ պատկերացնում, թե ով կարող է համեմատվել Մխիթարյանի հետ` բացի Մեսիից ու Ռոնալդուից
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը տարակուսանք է հայտնել, թե ինչու Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին չի ընդգրկում թիմի հիմնական կազմում և պորտուգալացուն կոչ է արել վստահել հայ ֆուտբոլիստին:
«Դորտմունդում Հենրիխը նույնպես դանդաղ սկսեց, բայց նախորդ մրցաշրջանում նա դարձավ Բունդեսլիգայի լավագույն խաղացողը: Նա դարձավ 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ, ինչը տպավորիչ ցուցանիշ է:
Այդ արդյունքներին նա հասել է ոչ թե ինչ որ երկրորդական լիգաներում` գյուղական թիմերի դեմ, և ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ով կարող է նրա հետ համեմատվել` բացի Մեսիից ու Ռոնալդուից: Նա թոփ-մակարդակի խաղացող է և մենք դա «Յունայթեդում» դեռ չենք տեսել:
Իմ կարծիքով, Մոուրինյոն պարտավոր է օգտագործել այն խաղացողներին, որոնք կարող են նրան օգնել նվաճել լիգան: Նա կարող է միաժամանակ խաղացնել Մխիթարյանին, Պոգբային, Իբրահիմովիչին, Մարսիալին ու Ռեշֆորդին, և նրանց հետ «Յունայթեդը» սարսափազդու տեսք կունենար:
Վերջին հաշվով Մոուրինյոն պետք է նրանց բոլորին խաղադաշտում համատեղելու ձևը գտնի և նրանք կխաղան: «Յունայթեդը» կարող է նվաճել Պրեմիեր-Լիգան: Թիմի մեկնարկային կազմը ոչ մեկից վատը չէ», ասել է Հարգրիվզը:
Նմանատիպ նյութեր
2347 դիտում
13:27 24-07-2015
«Արսենալի» տնօրեն. Բացի Մեսիից և Ռոնալդուից, այժմ մենք կարող ենք ձեռք բերել ցանկացած խաղացողի
2772 դիտում
13:14 29-10-2015
Մխիթարյանի գործակալ. Իբրահիմովիչը Մեսիից և Ռոնալդուից ուժեղ է
877 դիտում
12:58 29-06-2015
Դիեգո Ֆորլան. Նեյմարը առայժմ մի կարգ ցածր է Մեսիից և Ռոնալդուից
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում