211652_close_icon
views-count2775 դիտում article-date 13:14 29-10-2015

Մխիթարյանի գործակալ. Իբրահիմովիչը Մեսիից և Ռոնալդուից ուժեղ է

Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, գնահատել է իր մեկ այլ հաճախորդի՝ ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը: «Շատ ակումբներ են ցանկանում ձեռք բերել Իբրահիմովիչին, սակայն այդ հարցն այժմ հրատապ չէ: Նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի, իսկ մենք դեռ ոչ մեկի հետ չենք պայմանավորվել: Այս մրցաշրջանում նա հաստատ ոչ մի տեղ չի գնա, իսկ ամռանը, շատ հնարավոր է, նույնպես մնա: Իմ կարծիքով, Զլաթանը նախկինի պես աշխարհի ամենահզոր և կատարյալ հարձակվողն է: Կրկնում եմ, բոլոր ակումբներն էլ ցանկանում են նրան իրենց շարքերում տեսնել: Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ 30 նման ակումբ է լինում: Միանշանակ, Իբրահիմովիչը ուժեղ է Ռոնալդուից և Մեսիից», ասել է Ռայոլան:

Նմանատիպ նյութեր