211652_close_icon
views-count3917 դիտում article-date 10:15 26-10-2016

Միլլերի այցի քողարկված նպատակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևան է եկել ռուսական գազային այդ հսկայի նախագահ Ալեքսեյ Միլլերը, այսինքն՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ըստ էության նախկին ղեկավարը: «Գազպրոմի» ղեկավարի այցը Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Կամ առնվազն իր քաղաքական նշանակությամբ չի զիջում նրանց: Միլլերի այցն իհարկե ստուգայցի է վերածում ոչ թե այն հանգամանքը, որ նրա նախկին ենթականերից մեկը այսօր Հայաստանի վարչապետ է նշանակվել, այլ այն հանգամանքը, որ կոչվում է հայ-ռուսական գազային պայմանագիր, և որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայտնի այցի ժամանակ, երբ նա առաջին հաստատությունը, որտեղից սկսեց պետական այցը Հայաստան՝ ընտրել էր Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմակայանը: Իսկ «Գազպրոմի» հետ գազային այդ համաձայնագրով, Հայաստանն ըստ էության «Գազպրոմի» համար ձևակերպվում է որպես մի մեծ պարտք: Եվ հենց այդ համաձայնագիրն է, որ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտում առաջացնում է այնպիսի կախվածություն «Գազպրոմից», որը քաղաքական լծակ է դառնում արդեն ըստ էության գրեթե ցանկացած ոլորտի համար: Միլլերի այցը բնականաբար շատ շատերին է առիթ տալու կրկնել Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր բազմաթիվ անգամներ հնչող միտքը, որ նա Ռուսաստանից նշանակված վարչապետ է, և Հայաստանում ըստ էության հաստատվում է գազպրոմյան կառավարում: Սակայն, հենց այն պայմանագրի առկայությունը, որի մասին հիշատակեցինք, արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից և ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլլերը եկել է, որովհետև Կարեն Կարապետյանը զգացել է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել և այն, որ Միլլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր