11730 դիտում
14:43 27-10-2016
Հերթական ավտովթարը Menu.am-ի աշխատակցի մասնակցությամբ. բախվել են նրա Մոպեդն ու Mitsubishi-ն. կա վիրավոր
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Menu.am-ի աշխատակցի կողմից Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցի բնակիչ, 20-ամյա Նարեկ Նազարյանի վարած Մոպեդ մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Ջեմմա Փանոսյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մոպեդի վարորդ Ն. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Քոչարյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Դ. Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ն. Նազարյանն աշխատում է Menu.am-ում՝ որպես ցրիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի