1970 դիտում
13:00 28-10-2016
ԱՄՆ-ի Հյուսիսային Դոքոթա նահանգում անցկացված բողոքի ցույցից հետո 117 մարդ է ձերբակալվել
ԱՄՆ-ի Հյուսիսային Դոքոթա նահանգում ճամբարի ցրման ժամանակ ձերբակալված ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Այս պահին այն 120 է, հաղորդում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ զինվորական մեքենաների, հատուկ տեխնիկաների ու ուղղաթիռների մասնակցությամբ ձերբակալվել են ակցիայի 16 ակտիվիստներ, ովքեր բողոքել էին նահանգի տարածքոբ նոր նավթատարի կառուցման դեմ։ Ոստիկանները նաև պղպեղային գազ, ակուսռիկ ատչճանակներ ու հատուկ փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ։
Նահանգի ոստիկանության շերիֆ Դոննել Հաշքան հայտարարել է, որ տեղի բանտերը չեն կարող ընդոնել ձերբակալված 117 անձանց, այդ իսկ պատճառով նրանց մի մասին կուղարկեն հարևան նահանգների բանտեր։
Ակցիայի ցրման ժամանակ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ակտիվիստ մի կնոջ մանսակցությամբ. վերջինս ատրճանակից 3 անգամ կրակել է շերիֆի օգնականի վրա, սակայն ձախողվել է։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել կնոջ ուղղությամբ։
Նահանգում կրքերը բորբոքվել են դեռ մի քանի ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները նոր նավթատար են մտադիր անցկացվել նահանգի տարածքում։ Ցուցարարները պնդում են, որ դա կվնասի տեղի հնագույն ցիու ցեղի պաշտամունքային վայրերին, ինչպես նաև սպառնալիք կհանդիսանա ջրամատակարարման համակարգի համար։
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
16:14 27-07-2019
Մոսկվայի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցից առաջ 211 մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը մահակներ է կիրառել
1241 դիտում
13:46 27-07-2019
Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր սպասվող բողոքի ցույցից առաջ ոստիկաններ են հավաքվել
5193 դիտում
09:53 18-01-2020
Իշխանությունը մսավաճառների ցույցից հետո փորձելու է գնալ մեղմ ուժի կիրառման տարբերակով. «Ժամանակ»
Այս բաժնից
697 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
1084 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
1153 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել