211652_close_icon

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արցախ

views-count4194 դիտում article-date 13:52 28-10-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի նաեւ առաջնագիծ:

Նմանատիպ նյութեր