2583 դիտում
17:52 28-10-2016
«Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: «Բոլոր միջազգային հարթակներում մենք պետք է առավել ակտիվ ներկայացնենք ԼՂ հիմնահարցի
էությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անխուսափելիությունը, ինչպես նաեւ խստորեն դատապարտենք Ադրբեջանի ապակառուցողական եւ հանցագործ քաղաքականությունը:
Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություններն անելու են առավելագույնը՝ պաշտպանելու
արցախահայության արդար պայքարը բոլոր հարթակներում: Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Նմանատիպ նյութեր
1597 դիտում
11:15 04-05-2021
ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
1201 դիտում
10:50 27-09-2021
Մեր առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի միջազգային ճանաչումը, տարածքների դեօկուպացիան. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
2800 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3298 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը