211652_close_icon
views-count3102 դիտում article-date 19:22 28-10-2016

Հայտնի է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թ. մրցանակաբաշխության հաղթողը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակաբաշխության թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարվեց, որ 2016թ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի է արժանացել ինտերնետի և համացանցի նախահայրերից մեկը, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզանը: «Այս մրցանակաբաշխությունն արդեն իսկ նպաստում է ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաև մեր երկրի և Հայաստանում ապրող մարդանց համար անհրաժեշտ տեղեկության տարածմանը»,- նշեց մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը, հավելելով, որ մրցանակաբաշխությունը դարձել է կարևոր ավանդույթ և ՏՏ ոլորտի հետաքրքիր ու անհրաժեշտ կյանքի մի մասը: Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտնեց, որ 2016 թվականի մրցանակաբաշխության հաղթող Լուի Պուզանը ֆրանսիացի հայտնի գիտնական է, որը համարվում է ինտերնետի՝ միջազգային սարդոստայնի կնքահայրերից մեկը։ Նա նոյեմբերի 5-ին կայցելի Հայաստան, հանդիպումներ կունենա նաև ուսանողների հետ: Մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր, հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ իրենց ընկերության համար գաղափարախոսություն է, որ այսպիսի ծրագրերի կողքին կանգնած լինեն. «Գաղափարախոսությունն այն է, որ երկրի անունը ճանաչելի դարձնենք և ՏՏ ոլորտում երկրի անունը բարձրացնենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր