211652_close_icon
views-count27411 դիտում article-date 09:48 29-10-2016

Երևանի «գաի պլաշչադկայում» հանգրվանեցին խմած վարորդների «երկաթյա նժույգները». «կարմիր կովն իր կաշին չի փոխի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հերթական տրանսպորտային միջոցներն են տեղափոխվել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 33 ավտոմեքենա, որոնցից 31-ի վարորդները մեքենաները վարել են ալկոհոլային ազդեցության տակ (խմած): «Տուգանային հրապարակ» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատավության։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ չի դադարում հորդորել բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն և չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները՝ ելնելով իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր