211652_close_icon
views-count29697 դիտում article-date 11:26 15-09-2016

Կարմիր կովը իր կաշին չի փոխի. «գոլդ տղերքի գոլդ ավտոները հանգրվանեցին գաի պլաշչադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու կամ հարբած (խմած) վիճակում մեքենա վարելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական տրանսպորտային միջոցները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 31 ավտոմեքենա, որոնցից 28-ի վարորդները մեքենան վարել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ «Տուգանային հրապարակ» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատավության։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ հերթական անգամ կոչ է անում բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարել, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր