211652_close_icon
views-count3568 դիտում article-date 10:40 29-10-2016

Գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եկող տարվա գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում: Փաստորեն նոր` փոփոխված Սահմանադրությամբ քաղաքական մեծ նշանակություն ունեցող և մեծ տարածք ընդգրկող խորհրդարանական, Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններից վերջին երկուսն արդեն տեղի են ունեցել, իսկ մյուս երկուսը` խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները, պետք է տեղի ունենան եկող տարի գարնանը: Ավելին՝ երբ «Ժողովուրդ» օրաթերթը օրենսդրության պահանջները և ընտրությունների ժամկետները համադրեց, ստացվեց, որ խորհրդարանական ընտրությունները դեռ չվերջացած սկսվելու են Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները, մասնավորապես թեկնածուների առաջադրումը: Արդյունքում, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերի համար բավական բարդ լուծելի է լինելու: Իսկ թե որ քաղաքական ուժերը կկարողանան այդ վիճակից պատվով դուրս գալ, ցույց կտա ժամանակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր