4609 դիտում
18:18 29-10-2016
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում համերգով հանդես է եկել Երիտասարդական նվագախմբի պղնձափողային կազմը
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային կազմի և պղնձափողային կվինտետի համերգը։ Պղնձափողային կվինտետի կազմում հանդես են գալիս Տիգրան Ավագյանը (շեփոր), Լևոն Պուչինյանը (շեփոր), Վահրամ Դավթյանը (տրոմբոն), Արմեն Կարագյանը (գալարափող) և Հարություն Հաջինյանը (տուբա)։
Համերգային ծրագրի առաջին բաժնում հանդես է եկել նվագախմբի պղնձափողային կազմը: Ներկայացված ստեղծագործությունները փոխադրվել են Կոնցերտգեբաու նվագախմբի պատվերով, ապա հրատարակվել եվրոպական հրատարակիչների կողմից: Ներկայացված ստեղծագործություններն այս կազմով Հայաստանում հնչել են առաջին անգամ: Համերգային ծրագրի երկրորդ բաժնում նորաստեղծ փողային կվինտետի կատարմամբ հնչել են արևմտաեվրոպական և ամերիկյան կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ, որոնց մեծ մասը նույնպես Հայաստանում կատարվել է առաջին անգամ:
Տրոմբոնահար Վահրամ Դավթյանը նշում է, որ պղնձափողային կվինտետով հանդես գալու մտադրություն վաղուց կար, սակայն ծանրաբեռնված գրաֆիկի, տարբեր նախագծերում ընդգրկված լինելու պատճառով ելույթը հետաձգվում էր։ «Այս համերգով տրվեց մեկնարկը, և հույս ունենք, որ ապագայում ավելի հաճախ հանդես կգանք»,- ասում է Վահրամ Դավթյանը։
Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
10540 դիտում
16:22 14-10-2017
Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի յուրահատուկ համերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում
1566 դիտում
15:05 15-10-2015
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնչեց Սվիրիդովի երաժշտությունը
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում