211652_close_icon
views-count69259 դիտում article-date 16:29 30-10-2016

Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է մահացած կնոջ և տղամարդու դի. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու և կնոջ դի: Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանութան էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան: Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած տղամարդը 69-ամյա Սամվել Երանոսյան էր, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը 69-ամյա Սիրանուշ Բերբերյանն էր: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր