211652_close_icon

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մոուրինյոյի հրաժարականի պահանջով ակցիա են նախաձեռնել

views-count6799 դիտում article-date 18:19 31-10-2016
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ակցիայի համար դրամահավաք են սկսել ընդդեմ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի, որի ղեկավարությամբ թիմը Անգլիայի առաջնության 10 տուրից հետո զբաղեցնում է 8-րդ տեղը: Երկրպագուները մտադիր են ինքնաթիռ վարձակալել, որը առաջիկա տնային խաղի ժամանակ կթռչի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի վրայով` «Մոուրինյո, չքվիր» պաստառով: «Երախտապարտ կլինենք ցանկացած չափի դրամական նվիրատվության համար», նշված է երկրպագուների թվիթերյան էջերից մեկում: Նշենք, որ երկու տարի առաջ ՄՅՈւ-ի երկրպագուները նմանատիպ ակցիա են կազմակերպել գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի դեմ, որը ավելի ուշ պաշտոնանկ եղավ:

Նմանատիպ նյութեր