75025 դիտում
19:29 31-10-2016
Դաժան ու ողբերգական դեպք Վանաձորում. 35-ամյա տղամարդը, ով զինվորական էր՝ ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չերկասի 6 շենքի 4 բնակարանի բնակիչը առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամաել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արարատ Կարապետյանի գլխավորությամբ:
Նշված հասցե ժամանած Վանաձորի հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը՝ գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են 35-ամյա Մ. Հ.-ի դին:
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրած է. «Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեք: Ձեզ բոլորիդ սիրում եմ: Խնդրում եմ ներեք ինձ, քանի որ ինչ գործ, որ ձեռնարկում էի, չէր ստացվում»:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական, որպեսզի պարզվի՝ արդյոք երկտողի հեղինակը նա է , թե ոչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա զինվորական էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
28838 դիտում
20:50 23-12-2016
Ողբերգական դեպք Սիսիան քաղաքում. 69-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող