Աֆրիկայում կոկորդիլոսը հարձակվել է հյուրանոցի լողավազանում լողացող զույգի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աֆրիկյան Զիմբաբվեի հյուրանոցներից մեկում տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է հյուրանոցի տարածք ներխուժում կոկորդիլոսը և հարձակվում այդ պահին հյուրանոցի բակում գտնվող լողավազանում լողացող զույգի վրա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը դուրս գցում իրեն լողավազանից, իսկ կնոջը գիշատիչը հասցնում է խայթել: Կինը նույնպես հասցնում է դուրս գալ լողավազանից և ողջ է մնում:
Ներկայացնում ենք տեսանյութը: