211652_close_icon
views-count1100 դիտում article-date 23:46 27-01-2015

Լիբիայում իսլամիստները հարձակվել են հյուրանոցի վրա. կան սպանվածներ

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում զինված իսմալիստների խումբը հարձակվել է Corinthia հյուրանոցի վրա: Հարձակման հետեւանքով մահացել են անվտանգության համակարգի 3 աշխատակիցներ: Որոշ տեղեկություններով՝ 5 մարդ վիրավորվել է: Իսլամիսները հյուրանոցի հարեւանությամբ ավտոմեքենա են պայթեցրել: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական մի խմբավորում, որը կապ ունի «Իսլամական պետության» ջիհադիստների հետ: Նշենք, որ Corinthia հյուրանոցում հիմնականում բնակվում են օտարերկրացի գործարարներ եւ դիվանագետներ:

Նմանատիպ նյութեր