211652_close_icon
views-count5651 դիտում article-date 19:26 01-11-2016

Միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք. Կամո Արեյան

Նախատեսվում է երթուղային ցանցի վերանայում, շարժակազմի վերանայում. «Այլընտրանք չունենք իսկապես: Պետք է գնանք մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներ մայրաքաղաքում շահագործելուն, միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Հարցին՝ քանի՞ տարի է պետք, որ քայլեր լինեն՝ Արեյանը պատասխանեց, որ ժամկետ չեն կարող նշել, բայց որ դա հրատապ խնդիրներից է՝ փաստ է: Հարցին՝ դա ենթադրո՞ւմ է ուղեվարձի ավելացում՝ Կամո Արեյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց. «Հիմա այդ հարցը ես չեմ շոշափում, ես նշեցի հիմա մեզ ինչ է պետք»: Փոխքաղաքապետն ասաց, որ 20 կմ ճանապարհաշինության ծրագիրն էլ նախատեսված է կենտրոնը բեռնաթափելու համար՝ արագընթաց ճանապարհ, Աշտարակի խճուղի, Դավթաշենի կամուրջ, այնուհետև կապը դեպի օդանավակայան:

Նմանատիպ նյութեր