211652_close_icon
views-count7895 դիտում article-date 19:24 01-11-2016

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ԱՖԱ) մեղադրանք է ներկայացրել Մոուրինյոյին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մեղադրանքը պայմանավորված է ԱՊԼ-ում «Բերնլիի» հետ խաղում (0:0) պորտուգալացի մասնագետի կարգապահական խախտումների հետ: ԱՖԱ-ի հայտարարության մեջ նշված է, որ հանդիպման ընդմիջմանը Մոուրինյոն վիրավորական արտահայտություններ է արել մրցավարի հասցեին: Մինչև նոյեմբերի 4-ը Մոուրինյոն պետք է պատասխանի առաջադրված մեղադրանքներին: Ավելի վաղ ԱՖԱ-ն Մոուրինյոյին մեղադրանք էր ներկայացրել «Լիվերպուլ»-ՄՅՈւ խաղում (0:0) մրցավարի հասցեին արված արտահայտությունների համար:

Նմանատիպ նյութեր