211652_close_icon
views-count15974 դիտում article-date 22:48 30-05-2019

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան պատժեց Մխիթարյանի գործակալին

Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան Մինո Ռայոլային զրկեց գործակալական գործունեությունից: Ռայոլան որակազրկված է մինչև օգոստոսի 9-ը: ԱՊԼ-ի տրանսֆերային պատուհանը փակվում է դրանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 8-ին: Անգլիայում Ռայոլայի հաճախորդներից թվում են մասնավորապես «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան: Ավելի վաղ, իտալացի գործակալին որակազրկելու որոշում էին կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ՖԻՖԱ-ն:

Նմանատիպ նյութեր