211652_close_icon
views-count48658 դիտում article-date 22:06 01-11-2016

Էջմիածնում ի՞նչ առիթով առաջին անգամ երդվեց գեներալ, Զորավար Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաց, հրապարակային աշխատանքը, հանրությանը հաշվետու լինելը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար աշխատաոճ է: Այսօր էլ քաղաքապետի եւ համայնքային նորընտիր ավագանու պաշտոնամուտի արարողությունն էր, որ անցկացվեց քաղաքապետարանի նիստերի դահլիճում` Էջմիածնի ողջ ակտիվի մասնակցությամբ: Կ. Գրիգորյանը երդվեց Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների: Քաղաքապետը երդմամբ պարտավորվեց հոգ տանել հնագույն հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը: Էջմիածնում միշտ էլ տեղ է տրվում ավանդույթներին: Այսօր դրվեց եւս մեկ ավանդույթի հիմք: Այսօրվանից եւ հետայսու ընտրված քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ նա պետք է կրի խորհրդանշական լանջաշղթան: Այս ատրիբուտի հեղինակը ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանն է, ով, ի դեպ, նաեւ Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակն է: Հենց նրանից էլ քաղաքապետն ստացավ լանջաշղթան, որ մշտապես ցուցադրված կլինի քաղաքապետարանի նախասրահում: Էջմիածնի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում մեկ կարեւոր որոշում եւս կայացվեց: Իսակով փողոցի մեկ հատվածը, ուր ապրել է սիրված երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր