15221 դիտում
12:51 24-04-2015
Էջմիածնում գիշերը այրել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, իսկ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին նշել է, որ դեռ ազատագրման են սպասում բազում հայկական տարածքներ. լուսանկարներ
Էջմիածնում այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էջմիածինցիները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները ծաղկեպսակներ տեղադրեցին Կոմիտասի արձանի մոտ եւ Մայր Տաճարի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է Էջմիածնի քաղաքապետարանից:
Ի դեպ, հուշարձանը կանգնեցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումից 2 տարի առաջ։ Իսկ ապրիլի 23-ի ուշ երեկոյան Էջմիածնում անցկացվել է ավանդական ջահերով երթը, որի մասնակիցները վանկարկել են «Ճանաչում, հատուցում»։ Այրել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները: Միջոցառման կազմակերպիչը քաղաքապետին կից ուսանողական խորհուրդն է եղել, իսկ երթին մասնակցել են Էջմիածնի երիտասարդությունը, պատանի երկրապահները, դպրոցականներ, քաղաքի ողջ ակտիվը։
Ջահակիրները Կոմիտասի անվան հրապարակ մուտք են գործել 3 ուղղությամբ՝ Մաշտոց, Խորենացի եւ Արարատյան փողոցներից, այնուհետեւ Կոմիտասի արձանի մոտ տեղի է ունեցել կարճատեւ ակցիա։ Խոսք են ասել հոգեւոր հայրը, 3 սերունդների ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով անձամբ 13 տարեկան հասակից զենքը ձեռքին արցախյան ճակատում պայքարել է հանուն հայկական արդար պահանջատիրության։ Կարեն Գրիգորյանը իր խոսքում նշել է, որ 20-րդ դարավերջում հայությանը հաջողվել է ազատագրել Արցախը, սակայն դեռ ազատագրման են սպասում բազում հայկական տարածքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
48649 դիտում
22:06 01-11-2016
Էջմիածնում ի՞նչ առիթով առաջին անգամ երդվեց գեներալ, Զորավար Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2643 դիտում
14:07 05-12-2015
«Սպարտակի» երկրպագուները խաղի ժամանակ այրել են Թուրքիայի դրոշները. տեսանյութ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից