211652_close_icon
views-count80522 դիտում article-date 11:02 02-11-2016

Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել Արցախի պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. կինն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Մելքոնյանն աշխատում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորները նրա կինն ու դուստրն են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր