211652_close_icon
views-count38658 դիտում article-date 14:34 18-01-2019

Լոռու մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը. բախվել են Nissan-ն ու УАЗ-ը. Nissan-ը գլխիվայր հայտնվել է ձորում. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են УАЗ մակնիշի 700 AR 17 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MR 832 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում գտնվող զրուցարանի (бесeдка) մոտ։ Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արշավիր Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց, տեղի ճանշինը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը մշակելու՝ աղ ու ավազ լցնելու ուղղությամբ, և միայն վթարից որոշ ժամանակ անց ճանշինականները ժամանել են ու սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Քիքանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր