1640 դիտում
17:45 02-11-2016
Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:
Նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը խորհրդի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ինչպես տեղյակ եք, արդեն հաստատվել է կառավարության նոր ծրագիրը, որի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առաջիկայում արդեն իսկ արդյունքներ ունենանք: Մենք արդեն սկսել ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, և մեզ համար շատ օգտակար կլինեն ձեր առաջարկություններն ու գաղափարները այդ ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ», - ողջունելով խորհրդի անդամներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
4431 դիտում
17:52 10-07-2018
Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
2838 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան